8 ապրիլի 2020 - 14:23 AMT
Փաշինյան․ Մոտ 290,000 քաղաքացու վարկային արձակուրդ է տրվել՝ 9․3 մլրդի չափով

Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ մոտ 290,000 քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 մլրդ դրամի չափով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,- գրել է վարչապետը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Կառավարությունը աջակցության 9 ծրագիր է մշակել՝ կորոնավիրուսի հետանքով առաջացած տնտեսական հետևանքները մեղմելու համար։ Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից