Ապրիլի 8-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք է գրանցվել, hիվանդների ընդհանուր քանակը հասել է 8672-ի, հայտնում է օպերատիվ շտաբը։ Սա հերթական ռեկորդային ցուցանիշն է՝ 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։
Ապրիլի 7-ին 1154 նոր դեպք էր գրանցվել։
Մոսկվայում COVID-19-ով վարակի 660 նոր դեպք կա, ապրիլի 7-ին՝ 697 նոր դեպք էր գրանցվել։
Ապաքինվել է 86 մարդ, ընդհանուր առմամբ՝ 580։ Մահվան 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ հասնելով 63-ի։
Կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրացվել ՌԴ 85 շրջաններից 81-ում։