9 ապրիլի 2020 - 11:50 AMT
ԱՄՆ-ն 2-րդն է կորոնավիրուսից մահացածների քանակով

ԱՄՆ-ն 2-րդ տեղում է հայտնվել աշխարհում կորոնավիրուսից մահացածների քանակով՝ առաջ անցնելով Իսպանիայից։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14,817-ի, իսկ Իսպանիայում՝ 14,793-ի։

ԱՄՆ-ն առաջատար է նաև վարակվածների թվով՝ ավելի քան 432,000 մարդ։ Ապաքինվել է 23,900-ը։ Իսպանիայում վարակվել է 148,000 քաղաքացի, ավելի քան 48,000-ն ապաքինվել է։

Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվել է կորոնավիրուսով 1.48 մլն մարդ, ավելի քան 88,000 մարդ մահացել է, ապաքինվել է մոտ 330,000-ը։

Photo. Reuters