9 ապրիլի 2020 - 12:23 AMT
Առանց ախտանիշերի COVID-19-ով հիվանդների մոտ թոքերի ախտահարում են գտել

Առանց ախտանիշերի կորոնավիրուս տարածների մոտ թոքերի ախտահարում են հայտնաբերել։ Այդ մասին հայտարարել են ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են COVID-19-ով վարակված Diamond Princess զբոսանավի ուղևորների համակարգչային շերտագրման արդյունքները։

Հետազոտության արդյունքները հրապարակել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգների ընկերակցության պորտալը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նավի վրա վարակված 104 մարդուց 76-ի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշերի։ Սակայն դրանք չունեցող պացիենտների (41 մարդ) թոքերում փոփոխություններ են հայտնաբերվել՝ «անփայլ ապակու էֆեկտ»։

Ախտանիշեր ունեցողների մոտ եղել է հազ, ջերմություն, ընդհանուր թուլություն։

Ելնելով այդ տվյալներից՝ գիտնականները եզրակացրել են, որ նույնիսկ առանց ախտանիշերի հիվանդության ընթացքի դեպքում թոքերը վնասվում են։

Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվել է կորոնավիրուսով 1.48 մլն մարդ, ավելի քան 88,000 մարդ մահացել է, ապաքինվել է մոտ 330,000-ը։

Photo. Reuters