24 դեկտեմբերի 2008 - 13:26 AMT
ԱՄՆ-ն խոստացել էր Ռուսաստանին, որ Վրաստանը կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, եթե ուժ կիրառի Հարավային Օսեթիայում
ԱՄՆ-ն խոստացել էր Ռուսաստանին, որ Վրաստանը կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, եթե ուժ կիրառի Հարավային Օսեթիայում: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Երբ մենք բազմիցս հրավիրում էինք մեր ամերիկացի գործընկերների ուշադրությունը նրան, թե ինչ իրավիճակ է փորձում ստեղծել Սահակաշվիլիի ռեժիմը, ապա Վաշինգտոնից մեզ ասացին` մի մտահոգվեք, եթե նա ուժ կիրառի, կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին»,-ասել է Լավրովը:

Սակայն, նշել է նախարարը, ՆԱՏՕ-ի թեման չգիտես ինչու բոլորովին այլ տեսանկյունից է հնչում: «Ես ի նկատի ունեմ ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին դաշինքին անդամակցելու հարցում Կովկասում օգոստոսյան իրադարձություններից հետո»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: