Կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած քաղաքական և տնտեսական քաոսը կարող է սերունդների տևողություն ունենալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։
Կորոնավիրուսի պանդեմիան նախկին դիվանագետը մեծ սպառնալիք է համարում՝ աննախադեպ իր մասշտաբով և գլոբալ բնույթով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ 96-ամյա գործչի՝ մարդկության երջանկությունն ու ազգերի բարգավաճումը հնարավոր են միայն կառավարությունների հանդեպ մարդկանց վստահության դեպքում։ Հենց իշխանությունները «պետք է կանխատեսեն գալիք արհավիրքները, հաղթահարեն դրանք, իսկ հետո վերականգնեն կայունությունը»։ Քիսինջերը նշել է նաև՝ պանդեմիայի ավարտից հետո կառավարական ինստիտուտներից շատերը ձախողման կդատապարտվեն։
Ըստ նրա՝ հարկավոր է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլև արդեն աշխատել «հետվիրուսային» համաշխարհային կառուցվածքի վրա։