10 ապրիլի 2020 - 13:12 AMT
Թուրքիայում կորոնավիրուսից մահերը հասել են 908-ի

Թուրքիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 42,282-ի, մահվան 908 դեպք կա։

Ապրիլի 9-ի երեկոյան այդ երկրում ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 96 մարդ։ Այս մասին Twitter-ում իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է Ermenihaber-ը։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 28,578 թեստի արդյունքում հաստատվել է վարակման 4056 նոր դեպք։ 1552 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նույն ժամանակահատվածում առողջացել է 296 վարակակիր։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 276,338 թեստավորում և ապաքինվել 2142 հիվանդ։