ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հումանիտար արձագանքման ծրագիրն արդեն մոտ $400 մլն է հավաքել։
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը $75 մլն է հատկացրել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ըստ 2 օր առաջ ստացված տվյալների՝ ծրագրի համար հավաքվել է $396.5 մլն»,-ասել է Գուտերեշը։
Ավելի վաղ նա հայտարարել էր ընդհանուր առմամբ $2 միլիարդի հումանիտար արձագանքման գլոբալ ծրագրի մեկնարկի մասին։
Գումարն ուղղվելու է աշխարհի ամենաաղքատ երկրներում COVID-19 վարակի դեմ պայքարին։
Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակի մասին էր հայտարարել։ Ապրիլի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1․6 միլիոնը, ավելի քան 90,000-ը մահացել են։