10 ապրիլի 2020 - 13:20 AMT
ԱՄՀ. Մայիսի կեսերին ՀՀ-ին $280 մլն հասանելի կլինի

Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի իշխանությունների հետ` եռամյա SBA-ի աջակցությամբ տնտեսական բարեփոխումների ծրագրի շրջանակում երկրորդ տեսության ավարտի վերաբերյալ, հայտարերել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերը։

Համաձայնագրով խորհուրդ է տրվելու ավելացնել Հայաստանի ֆինանսական աջակցությունը 128,80 մլն SDR-ով (մոտ $175 մլն), ինչը մայիսի կեսերին կայանալիք Խորհրդի նիստից անմիջապես հետո SBA ծրագրի շրջանակում կուտակված վարկերի իրավունքից օգտվելու իշխանությունների մտադրության հետ մեկտեղ, կապահովի հասանելիություն 206 մլն SDR-ի (մոտ $280 մլն):

Նշվում է, որ համաձայնագիրը ենթակա է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատման, որը պետք է այն դիտարկի մայիսի կեսերին: