10 ապրիլի 2020 - 13:32 AMT
Ազգային պատկերասրահը՝ ԱՊՀ լավագույնների 10-յակում

Հայաստանի ազգային պատկերասրահն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն գեղարվեստական թանգարանների առաջին 10-յակում։ Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ կերպարվեստի լավագույն թանգարանների վարկանիշը, որոնք պահանջարկ ունեն առցանց այցելությունների, վիրտուալ էքսկուրսիաների և սոցցանցերում հեռարձակումների առումով։

Վարկանիշում որպես ամենամեծ պահանջարկ ունեցողներն են ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի թանգարաանները։ Առաջին 10-յակում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն ու Պուշկինի թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը, Բելառուսի Ազգային գեղարվեստական թանգարանը Մինսկում, Ղազախստանի Կաստեևի անվան Արվեստների պետական թանգարանն Ալմաթիում, Ադրբեջանի Արվեստների ազգային թանգարանը Բաքվում, Հայաստանի Ազգային պատկերասրահը Երևանում, Ուզբեկստանի Արվեստների պետական թանգարանը Տաշքենդում, Մոլդովայի Արվեստների ազգայի թանգարանը Քիշնևում և Ղրղզստանի Այթիևի անվան կերպարվեստի ազգային թանգարանը Բիշքեկում։

Վարկանիշը կազմվել է ըստ թանգարանների և վիրտուալ էքսկուրսիաների և տուրերի պահանջվածության վերլուծության։