10 ապրիլի 2020 - 14:41 AMT
ԵՄ-ն 183 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրահանձնաժողովն ավելի քան 183 մլն եվրո կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Աջակցությունը կլինի Արևելյան գործընկերության երկրների (ՀՀ, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) համար նախատեսված օգնության շրջանակում, գրում է Civil.ge-ն։

Ապրիլի 8-ին հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ Team Europe-ի շրջանակում իրականացվող աջակցությունը և օժանդակության ընդհանուր ծավալը կազմում է 962 մլն եվրո, որն ուղղվելու է անհետաձգելի պահանջների և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը։

Հայաստանին ԵՄ-ն կտրամադրի 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցությանը։ Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը։