10 ապրիլի 2020 - 15:10 AMT
Պատգամավոր․ Քննարկվում է սահմանափակումները 1 ամսով երկարաձգելու հարցը

Քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը, ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի նիստում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը, և աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ», - նշել է նա։

Մի շարք ԶԼՄ-ներ ավելի վաղտ հայտնում էին սահմանափակումների հնարավոր երկարացման մասին։ Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: