24 դեկտեմբերի 2008 - 14:23 AMT
Իրանում արգելում են թրքական անվանումներն ու Նոր տարվա տոնակատարությունը
Իրանում շարունակվում է թրքական անունների վերափոխումը ֆարսիի: Վերջին օրերին Թավրիզի թրքական անվանումներով բոլոր խանութներն ու ռեստորանները վերանվանվել են պարսկերեն անվանումներով: «Թուրք» ռեստորանը վերանվանվել է «Էթրակի», «Ստամբուլ» մարկետը` «Ռհմանի», հագուստի «Ազերթուրք» խանութը` «Թութֆիրենգի»: Նման վերանվանումները շարունակվում են նաեւ Իրանի այլ քաղաքներում: Երիտասարդական ակումբը, որտեղ ուսանողները տոնածառ էին զարդարել, ենթարկվել է ոստիկանության հարձակման, իսկ բոլոր ուսանողները զգուշացվել են, որ ոչ մի դեպքում ոչ մի միջոցառում չանեն դեկտեմբերի 31-ին, հաղորդում է 1news.az-ը: