10 ապրիլի 2020 - 18:11 AMT
Ձեռքերը լվանալու մասին հիշեցնող բջջային հավելված՝ հայ ծրագրավորողից

Հայաստանցի ծրագրավորող Անդրանիկ Անտոնյանն անվճար բջջային հավելված է ստեղծել, որն օգտատերին հիշեցնում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում պարբերաբար ձեռքերը լվանալու մասին։

Հավելվածը 2-3 օրում է ստեղծվել, քանի դեռ հավելվածի հեղինակը տանն էր՝ կարանտինում։

Wash Hands Reminder-ն արդեն հասանելի է Android-ի օգտատերերին, այն կարելի է ներբեռնել Google Play-ից։ iOS-ի համար նախատեսված տարբերակը շուտով պատրաստ կլինի։

Հավելվածը հնարավարություն է տալիս ժամանակացույց սահմանել, որի ընթացքում օգտատերն ակտիվ է և կանոնավոր ձեռքերը լվանալու կարիք ունի, ինչպես նաև ընտրել հիշեցումների հաճախականությունը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: