10 ապրիլի 2020 - 19:00 AMT
Ապրիլի 10-ից Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում երթևեկությունը շրջանաձև կկազմակերպվի

Ապրիլի 10-ից Երևանի Արշակունյաց-Գարեգին Նժդեհի խաչմերուկում փորձնական երթևեկությունը կփոփոխվի, հայտնում են ճանապարհային ոստիկանությունից։

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցները կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

ՃՈ-ից վարորդներին հորդորում են լինել ուշադիր և զիջել շրձանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: