Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 967-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 30-ով:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նաև մահվան 1 դեպք է գրանցվել՝ 86-ամյա պացիենտ էր, որն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա։
Ապաքինվել է 173 անձ։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից