11 ապրիլի 2020 - 13:08 AMT
ԱՀԿ. Մեկուսացումից վաղ դուրս գալու դեպքում կորոնավիրուսի նոր ալիքի վտանգի կա

Առողջապահության համաշխարհային կազմկերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է մեկուսացումից վաղ դուրս գալու դեպքում կորոնավիրուսի նոր ալիքի վտանգի մասին։ Դա կարող է հանգեցնել նոր զոհերի։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեիսուսը պնդում է, որ սահմանափակումները չեղարկելու հարցում շտապելու կարիք չկա՝ նույնիսկ տնտեսական բացասական ազդեցության պայմաններում, գրում է Interfax-ը։

Եվրոպայում կորոնավիրուսից առավել շատ են տուժել Իտալիան և Իսպանիան, որտեղ կարանտինը պահպանվում է, սակայն որոշ սահմանափակումներ չեղրակվում են։

Իսպանիայում կորոնավիրուսից 15,843 մարդ է մահացել, Իտալիայում՝ 18,849: Իտալիայում կարանտինը երկարացրել են մինչև մայիսի 3-ը, սակայն ապրիլի 14-ից որոշ փոքր ձեռնարկություններ կաշխատեն։