11 ապրիլի 2020 - 13:16 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 1667 նոր դեպք կա

Ապրիլի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 1667 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Դա 119-ով պակաս է ապրիլի 10-ի ցուցանիշից։ ՌԴ-ում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 13,584 է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոր դեպքերը գրանցվել են երկրի 49 շրջանում, ամենից շատ՝ Մոսկվայում՝ 1030 դեպք; Եվս 152 մարդ վարակվել է Մերձմոսկովյան շրջանում, 80՝ Սանկտ Պետերբուրգում։

Մեկ օրում 12 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ մահացել է 106 մարդ։

Ապաքինվել է 250 պացիենտ, այդպիսով ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1045-ի։

Photo. TASS