24 դեկտեմբերի 2008 - 15:49 AMT
Երեւանում քննարկում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը
Երեւանում քննարկում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Հայեցակարգը ներկայացրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, այս փուլում կքննարկվեն միայն հինգ սցենարներ, որոնց թվում են զարգացման ռազմավարությունը, չօգտագործված հնարավորություններն ու ներկա մարտահրավերները, որ կանգնած են Հայաստանի ու Սփյուռքի առջեւ: «Մենք մշակում ենք այս հայեցակարգը օգոստոսից ՀՀ Սփյուռքի նախարարության համար եւ դրել ենք այն քննարկման հասարակության եւ փորձագետների մասնակցությամբ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկական ատլանտյան ասոցիացիայի տնօրեն եւ կնետրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Նրա խոսքերով, բոլոր արտահայտված մտքերն ու առաջարկները կամփոփվեն ու կներկայացվեն Սփյուռքի նախարարությանը վերջնական քննարկման համար: