30 հուլիսի 2002 - 21:59 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
Սենատոր Ռոբերտ Տորիցելլին Ամերիկայի խորհրդարանին ներկայացրել է նոր օրինագիծ, որն առնչվում է մարդկության դեմ զանգվածային հանցագործություններին: Փաստաթղթում, մասնավորապես, առաջարկվում է ճանաչել Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխման կոնվենցիայի 15-ամյակը, որպես հետագայում նման հանցագործուըթյունների անթույլատրելիության վերաբերյալ ամերիկյան ժողովրդի սկզբունքային դիրքորոշման դրսեւորում: «Հոլոկոստի, հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Կամբոջայում եւ Ռուանդայում զանգվածային կոտորածների դասերը պետք է նպաստեն, որպեսզի կանխվեն ցեղասպանությունները ապագայում»,- ասվում է օրինագծում: Նշենք, որ Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխման կոնվենցիան, որն ԱՄՆ-ում հավանության է արժանացել 1948 թվականին, միջազգային օրենսդրության համապատասխան ցեղասպանությունը որակավորում է, որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն: