13 ապրիլի 2020 - 12:21 AMT
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունները

Ազգային ժողովնարտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգվում է 4 ամսով։ Հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպումն անհնար է։

Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

ԱԺ-ն ապրիլի 13-ին ևս մեկ նիստ կգումարի՝ նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։