14 ապրիլի 2020 - 18:07 AMT
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորումը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

ԱԳ նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների արտաքին քաղաքականության ասպարեզում համակարգման ակտուալ հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև հակազդեցությանը կորոնավիրուսային վարակի համաճարակին, ինչպես նաև դրա հետևանքներին, քննարկել են բժշկակենսաբանական անվտանգության ընդհանուր խնդիրներ։

Անդրադարձ է եղել նաև Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությանն ԱՊՀ շրջանակում։

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին հեռախոսազրույցում քննարկել էին կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլերը։ Զրուցակիցները նաև կարծիքներ էին փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՄԱԿ շրջանակում փոխգործակցության շուրջ։