14 ապրիլի 2020 - 19:04 AMT
Գյումրիում 2 ոստիկան է դանակահարվել․ Տեղաշարժման թերթիկ են խնդրել

Գյումրիում 2 քաղաքացի վիճաբանել են իրենց ինքնությունը պարզել փորձած ու տեղաշարժամն թերթիկ խնդրած ոստիկանների հետ, նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի, փոխանցում է Shamshyan.com-ը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։

ՀՀ-ում մարտի 31-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի վարակը կանխելու նպատակով։ Խիստ սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։