Ապրիլի 15-ի դրությամբ ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3388 նոր դեպք, հայտնում է օպերտիվ շտաբը։ Երկրում 4-րդ օրն անընդմեջ վարակվածների ռեկորդային աճ է գրանցվում, առաջին անգամ այն գերազանցել է 3000-ը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24,490-ի, գրում է «Վեդոմոստին»։
Վարակվածների մեծ մասը Մոսկվայում է՝ 1774։ Դա ռեկորդային աճ է մեկ օրում մայրաքաղաքի համար։ Հիվանդների ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 15,000-ի։
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 1989 մարդ։
Մեկ օրում կորոնավիրուսից ՌԴ-ում մոտ 200 հիվանդ է մահացել, մեծ մասը՝ Մոսկվայում՝ 106 մարդ։
Ըստ Ռոսպոտրեբնադզորի տվյալների` կորոնավիրուսի մոտ 1․5 մլն թեստավորում է անցկացվել, 130,000 մարդ բժիշկների հսկողության տակ է։
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի` աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվը գերազանցում է 1․9 մլն-y։ Հիվանդությունը գրանցվել է աշխարհի 185 երկրում, մահացել է ավելի քան 127,000 վարակված, ապաքինվել է 500,000-ը։