15 ապրիլի 2020 - 12:41 AMT
Արցախում կորոնավիրուսի հետազոտության համար ևս 16 քաղաքացի է թեստավորվել

Արցախում կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Թեստավորվածների մի մասը վարակակիրների շփման խմբերից է, մյուսը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ է թեստավորվել: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ:

Ապրիլի 15-ից Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամաբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Արցախում կորոնավիրուսով վարակի 6 հաստատված դեպք կա։