15 ապրիլի 2020 - 14:10 AMT
Երեխայի ծննդյան նպաստը միանվագ վճարելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող մայրական նպաստը միանվագ վճարելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ։ Ազգային ժողովը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններին:

Նախագծին կողմ է քվերակել է 112 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահը՝ 1։

2020 թվականի հուլիսի 1-ից և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանվել է 300,000 դրամ։