16 ապրիլի 2020 - 14:14 AMT
Սարգսյան․ Խոսելու ժամանակն է, ԱԴ ավարտից հետո կպատասխանեմ Ապրիլյանի մասին հարցերին

ՀՀ եորրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կպատասխանի Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող բոլոր հարցերին։

Սարգսյանը նշել է, որ թաքցնելու ոչինչ չունի և եկել է խոսելու ժամանակը։

Երրորդ նախագահը հիշեցրել է, որ դիմել է Քառօրյայի հարցերը քննող հանձնաժողովին՝ նիստն արտակարգ դրության ավարտից հետո տեղափոխելու համար, սակայն հանձնաժողովը նպատակահարմար է համարել այն անցկացնել ապրիլի 16-ին։

«Ես, փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որ հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխանով չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, և ոչ էլ հանրությանը։ Ուստի խոստանում եմ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել ՀՀ բոլոր լրատվամիջոցներին և պատասխանել միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին», - հայտարարել է Սարգսյանը։

Նա նշել է, որ իր գրասենյակը շուտով կտարածի համապատասխան հայտարարություն։

Սագսյանն ավելի վաղ հրավիրվել էր Ապրիլյան պատերազմի հարցերը քննող հանձնաժողովի նիստին։ Նա ընդունել էր հրավերը՝ նիստի ձայնագրությունից մեկ օրինակ իրեն տրամադրելու պայմանով։