17 ապրիլի 2020 - 10:56 AMT
Առաջին ծնունդը ՀՀ-ում՝ կորոնավիրուսի դրական թեստով կնոջից

Ապրիլի 16-ին ՀՀ-ում գրանցվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստն ի սկզբանե դրական է եղել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարչտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե երեխան, թե մայրն իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի ապրիլի 17-ին: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից