17 ապրիլի 2020 - 11:02 AMT
Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը՝ Բելառուսի բանակում

Բելառուսական բանակում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նատալյա Գավրուսիկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Վարակված զինծառայողը Մինսկի գլխավոր կլինիկական հիվանդանոցում է գտնվում։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ գրանցված դեպքն առաջինն է բանակում, իսկ իրավիճակը լիովին վերահսկելի է։ Բոլոր զինծառայողները, որոնց հետ շփվել է վարակվածը, արդեն մեկուսացվել են։

Ապրիլի 16-ի դրությամբ Բելառուսում 4204 վարակված կա, 40 մարդ է մահացել։