Չինաստանում ճշգրտել են Ուհանում կորոնավիրուսից մահացածների քանակը. արդյունքում պարզվել է, որ 1290-ով ավելի մարդ է մահացել, քան հայտարարվել էր։
Այսպիսով, Ուհանում կորոնավիրուսից 3869 մարդ է մահացել, գրում է «Վեդոմոստին»։
Չինական Սինհուա գործակալությունը դա բացատրել է նրանով, որ համաճարակի պիկի ժամանակ բուժհաստատությունները գերծանրաբեռնված են եղել և չեն կարողացել ժամանակին հաշվետվություն ներկայացնել համապատասխան մարմիններին։ Բացի այդ, սկզբնական վիճակագրության մեջ չեն ներառվել տանը մահացածները։
Թարմացվել է նաև Ուհանում վարակվածների թիվը։ Նոր տվյալներով 50,333 մարդ է վարակված եղել՝ 325-ով ավելի, քան հայտարարվել էր։
Ուհանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջում։ Քաղաքը 2 ամսով փակվել է խիստ կարանտինի։ Մարտի վերջում խիստ կարանտինը վերացվել է, երբ մի քանի օր անընդմեջ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել։