17 ապրիլի 2020 - 16:49 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 1 դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 1 դեպք է գրանցվել։ Ապրիլի 16-ին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի՝ 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. նրանք դուրս կգրվեն:

Այսպիսով Արցախում կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակը հասել է 7-ի։