26 դեկտեմբերի 2008 - 12:44 AMT
ՀՀ նախագահը Հայաստանի քաղաքացիություն է շնորհել Շառլ Ազնավուրին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո, Մովսես Խորենացու մեդալակիր Լեւոն Սայանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: PanARMENIAN.Net-ին այդ մասին հաղորդել են նախագահի մամլո ծառայությունում: