Ապրիլի 20-ից եվրոպական մի շարք երկրներ կսկսեն մեղմել կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող սահմանափակումները։
Նորվեգիայում կբացեն մանկապարտեզներն ու որոշ մասնագիտացած կլինիկաներ, իսկ 1 շաբաթից նախատեսվում է բացել համալսարանները, վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները, գրում է BBC-ն։
Գերմանիայում թույլ կտան բացվել կոմերցիոն այն հաստատություններին, որոնց մակերեսը չի գերազանցում 800 քմ, կբացվեն նաև ավտոսալոնները, հեծանիվների և գրախանութները։
Չեխիայում մեղմացումը փուլային կլինի՝ կսկսեն աշխատել բաց շուկաները, իսկ քաղաքացիներին կթույլատրվի մեկնել արտերկիր` գործերով կամ հարազատների մոտ։ Սակայն, վերադառնալով, նրանք 14-օրյա կարանտինի կենթարկվեն։
Ֆրանսիայում կրկին կթույլատրվի այցելել տարեցներին ծերանոցներում, սակայն ֆիզիկական շփումը դեռ կարգելվի, միաժամանակ կարող է այցելել 2 հարզատ։ Ֆրանսիայում տարեցների խնամքի տների 45%-ում վարակման դեպքեր են գրանցվել։
Չնայած վարակվածների կտրուկ աճին, (545 դեպք մեկ օրում) Լեհաստանում թույլատրվել է անտառ գնալ և զբոսայգի, ինչպես նաև ավելի շատ մարդ կկարողանա միաժամանակ խանութ դուրս գալ։
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը։ Այդ են վկայում ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։Կորոնավիրուսի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 2 մլն մարդու մոտ: