20 ապրիլի 2020 - 13:17 AMT
ԱԳ փոխնախարարներից մեկն ազատվել է պաշտոնից

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

Մինչև ԱԳ փոխնախարարաի պաշտոնը ստանձնելը, Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ դեսպան էր ԱՄՆ-ում։ Նա ԱԳ փոխնախարար էր նշանակվել 2018-ին։