Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որոշել է 24 ժամով արգելել Երևանի և մարզերի որոշ սուպերմարկետների գործունեությունը։
Մասնավորապես, 24 ժամ չեն գործի հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերը․
1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք
2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7
3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17
4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13
5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1
6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2
7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք Կապան, Հ Ավետիսյան 1. ․ ․
8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1
9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38
10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա
11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը կապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, որը հայտարարվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։