20 ապրիլի 2020 - 14:20 AMT
Ապրիլի 22-ից 5-7 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 20-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում, 21-25-ը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ ապրիլի 20-ի երեկոյան ժամերին՝ հնարավոր է, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։ Ապրիլի 20-ի ցերեկը Երևանում կլինի + 22 աստիճան, իսկ ապրիլի 23-ին, 24-ին՝ +14 աստիճան։