20 ապրիլի 2020 - 16:16 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը մոտ 400-ն են

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 399-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։

93 մարդ ապաքինվել է, կարանտինում 4782 մարդ կա, հսկողության տակ 503 մարդ կա, 4 մարդ մահացել է։

3 հիվանդ Վրաստան է տեղափոխվել Թուրքիայից և Հայաստանից, որտեղ նրանց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։

Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարել երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով, իսկ մարտի 30-ից՝ նաև պարետային ժամ է գործում 21։00-6։00-ն։