Brent տեսակի նավթի առաջիկա ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 4,9%-ով՝ հասնելով $24,59-ի 1 բարելի դիմաց։ Այդ են վկայում բորսաների սակարկությունների տվյալները։
Հունիսին առաքվելիք ամերիկյան WTI նավթի ֆյուչերսներն աճում են 2,7%-ով՝ հասնելով $21-ի 1 բարելի դիմաց, գրում է ՌԲԿ-ն։
Ապրիլի 20-ին ամերիկյան WTI նավթի մայիսյան առաքման գինն առաջին անգամ պատմության մեջ բացասական նիշ է ունեցել՝ սակարկություններն ավարտվել են մեկ բարելի դիմաց մինուս $38 գնով։
Բացասական գինը նշանակում է, որ գնորդը ստանում է վաճառողից ոչ միայն նավթը, այլև գումար։ Նախորդ շաբաթվա վերջում WTI նավթի մեկ բարելի գինը $18,3 էր և մեկ առևտրային օրվա ընթացքում գնի փոփոխությունը գերազանցել է $56-ը։
Բացասական դինամիկան նավթային շուկայում բացատրվում է հումքի պահանջարկի հետագա նվազման և նավթապահեստարանների արագ լրացման մտավախություններով։