26 դեկտեմբերի 2008 - 17:29 AMT
ԱՄՆ նորընտիր նախագահը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գտնում է Անդրանիկ Թեւանյանը
«Եւ' Թուրքիան, եւ' Հայաստանը լրջորեն հետաքրքրված են հայ-թուրքական սահմանի բացման գործում, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանից Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ կշահի, քան մերը»,- պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` հայտնել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման հետ մեկտեղ որոշակի անկում է նկատվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում եւ, Թեւանյանի կարծիքով, հայկական լոբբին ավելի պասիվ է դարձել այդ հարցում: «Հաշվի առնելով այդ հանգամանքները` այժմ արդեն կարելի է հաստատ ասել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի ավանդական ելույթի ժամանակ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես արդեն համոզված եմ, որ Օբաման այդ քայլին չի գնա, եւ դա հիմնավորված է նրանով, որ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորման հեռանկարներ ունեն, եւ նա չի ցանկանա ձախողել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գտնում է Անդրանիկ Թեւանյանը: