26 դեկտեմբերի 2008 - 17:47 AMT
2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ոչ մի հանդիպում չի ծրագրվել
Հայաստանի ԱԳՆ-ն ժխտում է 2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, 2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ոչ մի հանդիպում չի ծրագրվել:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պատրաստվող հանդիպման մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Հիշեցնելով, որ առաջին եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում` դիվանագետը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում: Այդ իմաստով նման հանդիպումները հաճախ են անցկացվելու, ընդգծել է նա: