21 ապրիլի 2020 - 15:50 AMT
Մարզպետ․ Արարատի մարզում կորոնավիրուսի 233 հաստատված դեպք կա, 4 մարդ է մահացել

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նա հայտնել է նաև, որ առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 մարդ։ Մարզում, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրությւոն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։