27 դեկտեմբերի 2008 - 14:35 AMT
Google Earth. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այս անգամ վերանվանել են «Խոջալուի զոհերի հուշարձանի»
Google com-ի «Երկիր մոլորակ» (Google Earth) նախագծում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այս անգամ վերանվանել են «Խոջալուի զոհերի հուշարձանի»: Panoramio կայքի այցելուներից մեկը զետեղել է եւս 26 լուսանկար, որոնց թվում է նաեւ Սեւանա լճի լուսանկարը, որի տակ գրված է «Lake Goycha in West Azerbajjan», իսկ Արցախի հայկական եկեղեցիները ներկայացված են որպես նախկին մեջիթներ, որոնց հիմքերի վրա, իբր, կառուցվել են եկեղեցիներ: Մասնավորապես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

Ավելի վաղ նույն կայքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը ներկայացվել էր որպես «Թալաաթ փաշայի հուշարձան»: Սակայն բազմաթիվ բողոքներից հետո այդ «լուսանկարը» հեռացվել էր: