22 ապրիլի 2020 - 10:12 AMT
Արցախում ադրբեջանական անօդաչու է խոցվել

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, խոցել այն։

ԱՀ պաշտպանությա նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի ուսումնամարզական և հետախուզական թռիչքները։

ՊՆ-ից նշել են նաև, որ այդ գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: