22 ապրիլի 2020 - 14:04 AMT
Ռուբինա Խանզադյանը՝ Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկին

Ամերիկաբնակ հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանի լուսանկարը հայտնվել է նորաձևության աշխարհի հեղինակավոր Harper's Bazaar Qatar թողարկման շապիկին։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդեսի ամառային համարը թողարկվել է միայն թվային տարբերակով, որտեղ ներկայացվել է ոչ թե մեկ, այլ 3 շապիկ, և յուրաքանչյուրի վրա Ռուբինա Խանզադյանն է։

Լուսանկարների հեղինակն է Գրեգ Սուելսը։

«Շատ շնորհակալ եմ այս թիմին, 7-րդ երկնքում եմ երջանկությունից»,- նշել է Խանզադյանը։

Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երևանում՝ 1996-ին, այնուհետև տեղափոխվել է Բարսելոնա և ի վերջո հաստատվել ԱՄՆ-ում։ Ռուբինան սեփական բրենդն ունի՝ Rubina Dyan։