22 ապրիլի 2020 - 19:04 AMT
«Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Մխիթարյանի հարցում

Իտալական «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության երկարաձգման պայմանների շուրջ։

Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ռոմայի» կազմում նաև հունիսի 30-ից հետո (երբ լրանում էր վարձակալման ժամկետը), եթե մինչև այդ իտալական առաջնության ընթացիկ խաղաշրջանը չավարտվի, գրում է Mail Online-ը։

Մխիթարյանը կխաղա «Ռոմայում» մինչև խաղաշրջանի ավարտը՝ վերջինիս վերսկսվելուց հետո։

Ավելի վաղ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել էր իտալական մամուլում շրջանառվող լուրերը, որ եթե Իտալիայի ֆուտբոլի առաջնությունն անավարտ մնա համաճարակի պատճառով, ակումբի ֆուտբոլիստները կհրաժարվեն 4 ամսվա աշխատավարձից։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։