22 ապրիլի 2020 - 16:55 AMT
Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կարող եք շահել Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն

Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։

Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ կայքէջի միջոցով Ամերիաբանկում բացել «Սմարթ» հաշիվ, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից:

Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն՝ մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում երեք հաջողակներ կհաղթեն Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:

«Մենք հոգ ենք տանում, որպեսզի արտակարգ իրավիճակի օրերին ևս մեր քաղաքացիները հնարավորություն ունենան անհրաժեշտության դեպքում օգտվելու անվտանգ և մատչելի փոխադրամիջոցից»,- ասվում է բանկի հայտարարության մեջ:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի էջում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: