22 ապրիլի 2020 - 17:51 AMT
2019-ին գնված և չմաքսազերծված մեքենաները ՊԵԿ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 30-ն է

Այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019-ին, բայց տարբեր պատճառներով չեն մաքսազերծվել այդ թվականին, պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020-ի ապրիլի 30-ը, հիշեցնում է Պետական եկամուտների կոմիտեն։

ՊԵԿ-ից հորդորում են մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։

Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ 2019-ին Հայաստան է ներկրվել 189,000 ավտոմեքենա, համեմատության համար՝ 2018-ին այդ թիվը կազմել է 64,000 ։