22 ապրիլի 2020 - 19:13 AMT
Փոխնախարար․ Մինչև հոկտեմբեր, հնարավոր է, թվայնացված հողագիտական քարտեզ ներդրվի

Հայաստանում մինչև հոկտեմբեր հնարավոր է ներդրվի հողային ֆոնդի մասին տվյալներ փոխանցող թվային քարտեզ, հայտել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանը:

Ըստ նրա՝ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ։

Թվայնացված հողագիտական քարտեզը հնարավորություն կտա ներդրողներին հասկանալ՝ ինչպես և որ հողակտորը կարելի է օգտագործել։

ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, 513,000 հա գյուղատնտեսական նշանակության հող կա, դրանից 389,000-ը ֆերմերային տնտեսությունները՝ այգիներն ու դաշտերն են, մնացած 120,000 հա-ն բարձր լեռնային մարգագետիններն են, որոնք չեն մշակվում, սակայն օգտագործվում են որպես արոտավայր։ Ընդ որում, 389,000 հա հողատարածքից օգտագործվում է միայն 220,000 հա-ն։