Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները:
Ապրիլի 21-ին ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու սարք էին խոսել:
Արցախի ՊՆ-ից նշել էին նաև, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող ուսումնավարժական և հետախուզական թռիչքները։