23 ապրիլի 2020 - 10:28 AMT
Ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչք կկայանա

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ուռալյան ավիաուղիներ» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

Մոսկվայից Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։

«Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել՝ սկսած ժամը 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։

Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ ապրիլի 22-ին կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։